ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ասադը չի ընդունել Իրանի առաջարկը

Ասադը չի ընդունել Իրանի առաջարկը
19.11.2015 | 11:51

Middle East Monitor-ի փոխանցմամբ` Թեհրանը խոստովանել է, որ Սիրիայի նախագահին գահընկեց կարող էին անել երկու տարի առաջ։ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները երկու տարի առաջ քաղաքական ապաստան են առաջարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ մնալու է երկրում մինչև վերջ։ Աբդոլահիանի խոսքերով՝ Իրանն Ասադին ցուցաբերել է ամենամեծ աջակցությունը՝ սկսած 2011-ի պատերազմի մեկնարկից. «Մենք վերջին տարիներին շատ մեծ գին ենք վճարել, և այդ երկրում կորցրել ենք մեր լավագույններին։ Ասադի իշխանությունը կընկներ պատերազմի սկսվելուց 2 կամ 3 տարի անց, եթե չլիներ Իրանի աջակցությունը»։ Իրանը Սիրիայի պատերազմի ժամանակ կորցրել է 400 մարդ՝ գերազանցապես Իսլամական հեղափոխության պահակազորի մարտիկներ։

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ